Ժողովուրդ.Աղջիկ ջան, դու հո հոգեկան հիվա՞նդ չես, գնա էստեղից.Բեգլարյանը` լրագրողին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Երեկ առավոտվանից, Բուզանդի փողոցը փակ էր. ՀՀԿ առաջնորդ Սերժ Սարգսյանը կենտրոնական շտաբում պետք է հանդիպեր կուսակցության Կենտրոնի ակտիվի հետ: Երևանի նախկին քաղաքապետ Գագիկ Բեգլարյանը և Կենտրոն վարչական շրջանում առաջադրված ՀՀԿ-ական թեկնածուներ Ռուբեն Սադոյանն ու Գարեգին Նուշիկյանը մոտ երկու ժամ սպասում էին Սերժ Սարգսյանին: Լրագրողներն էլ այդ ընթացքում փորձում էին ՀՀԿ-ական Գագիկ Բեգլարյանից ինչ-որ խոսք ,պոկելե: Սակայն ,լռության ուխտե արած Երևանի նախկին քաղաքապետը հերթով բոլորին մերժում էր` նշելով, որ երկու շաբաթից հետո նոր կխոսի: Իսկ երբ ,Հրապարակիե լրագրողը կրկին պնդել է, Բեգլարյանն առաջարկել է խոսել կյանքից: “Իմ կյանքը լավ է, պարոն Բեգլարյան, ուզում եմ Ձեր կյանքից բաներ իմանալ”,-ասել է լրագրողը: Դիտարկումը, թե ինչ իմաստ ունի խորհրդարան գնալն ու քաղաքականությամբ զբաղվելը, եթե հարցերին չի պատասխանելու, Բեգլարյանին հունից հանել է. “Աղջիկ ջան, դու հո հոգեկան հիվա՞նդ չես, գնա էստեղից”:




Լրահոս