Ոսկու շուկայի սեփականատիրոջ դեմ բողոք կլինի՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր Ոսկու շուկայում խառնաշփոթ ստեղծած և զայրույթից գույքը վնասած սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի նկատմամբ կարգապահական վարույթ կամ քրեական գործ չի հարուցվի:

Այս մասին Armlur.am-ին հայտնեցին ՀՀ Ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից` պատճառաբանելով, որ Վ. Աբրահամյանը հասարակական կարգը չի խախտել, այլ պարզապես գույքն է վնասել: Նման դեպքում, ինչպես հայտնի դարձավ Armlur.am-ին, քաղաքացիները պետք է բողոք ներկայացնեն դատարան կամ ոստիկանություն, հակառակ դեպքում՝ որևէ պատասխանատվության Ոսկու շուկայի սեփականատերը չի ենթարկվի, քանի որ դեպքը քաղաքացիաիրավականի սահմաններում է:

Հիշեցնենք, որ հայտնի բաղնիքի հարևանությամբ գտնվող Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշն այսօր վաղ առավոտյան զայրացել էր, քանի որ իրեն պատկանող շուկայում տարածքներ վարձակալած ոսկերիչների մի մասը բացակայում էր. վերջիններս գնացել էին Կառավարության շենք՝ բողոքի ակցիային մասնակցելու:

Ի դեպ, տեղեկանալով, թե որքան զայրացած է Վաղարշ Աբրահամյանը, Կառավարության շենքի մոտ հանրահավաք անող ոսկերիչների մի մասը վերադարձել էր:




Լրահոս