«Արզական – Երևան» ջրատարը դարձավ հուսալի

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Երևան Ջուր» ՓԲԸ գործունեության արդյունքները 2014թ. օգոստոսին

Ամռան վերջին ամիսը ևս «Երևան Ջուր» ՓԲԸ-իհ ամարլարված աշխատանքի ժամանակաշրջան էր: Ջրատար համակարգի շահագործման հուսալիության բարձրացման եւ ջրակորուստներից խուսափելու նպատակով` «Արզական-Երեւան» ջրատարի վրա՝ Զովունու հարակից տարածքում, վթարված հատվածի փոխարեն կառուցվեց 110մ երկարությամբ շրջանցիկ խողովակաշար: Միաժամանակ, օգտվելով ջրատարի կանգառից` Մրգաշեն, Թաիրով և Փարաքար գյուղերում նորերով փոխարինվեցին գյուղերի ջրագծերի հին փականները, իսկ «Ջամբուլի» ՕԿՋ-ի մուտքագծի վրա տեղադրվեց փական: Վթարների վերացման աշխատանքներ են կատարվել նաև «Ծարավաղբյուր-Երեւան» և «Գառնի-Երևան» ջրատարների վրա:

Ներքաղաքային ջրատար համակարգում ավարտվեց Թբիլիսյան խճուղի – «Էլեկտրալամպերի գործարան» օրվա կարգավորիչ ջրամբար (ՕԿՋ) ջրագծի վերակառուցումը: Վերջինիս ողջ երկայնքով տարածքների սեփականաշնորհման եւ հետագա կառուցապատման պատճառով` վթարների վերացումը դժվարացել էր, ինչը հանգեցնում էր հոսակորուստի ավելացման: Խնդիրը որոշվեց լուծել արմատապես. թուջե ջրագիծը փոխարինվեց ավելի կիրառելի պոլիէթիլենով եւ կառուցվեց նոր դիտահոր:

Օգոստոսին սկսվեցին նորոգվել ջրագծերը Շևչենկո -Արտաշիսյան,Շևչենկո-Չեխով հատվածում, իսկ Չեխով – Նիզամի, Մանթաշյան – Չեխով, Մանթաշյան – Եղբայրություն, Գ. Նժդեհի հր. – Եղբայրություն փողոցների խաչմերուկներում, Մայիսի 9-ի փողոցում տեղադրվում են նոր փականային հորեր: Մուրացանի փողոցը նույնպես վերածվել է շինհրապարակի: Հին, քայքայված ջրագիծը, որն այլեւս պիտանի չէ շահագործման,ապամոնտաժվում է,իսկ բաժանորդների միացումները տեղափոխվում են փողոցում գործող մեկ այլ ջրագծի վրա: Միաժամանակ, ամենուր կառուցվում են ջրաչափական հորեր:

Շարունակվել է նախորդ ամիսներին սկսված բաշխիչ ցանցի վերակառուցումն ու վերանորոգումը Երևանի` Վարշավյան, Պուշկինի, Արզումանյան, Շինարարների փողոցներում, Գ. Նժդեհ-Մանթաշյան, Հալաբյան-Բաշինջաղյան, Խ.Խաչատրյան-Բաշինջաղյան փողոցների խաչմերուկներում, Թբիլիսյան խճուղում, Ներքին Շենգավիթի  4, 6, 9, 11, ՆորԱրեշի 3 և 5, Նուբարաշենի 11, Եղվարդի` Շիրակի փողոցներում:

Ընդհանուր առմամբ համակարգում այդ ընթացքում կառուցվել է 326 մետր մետաղական, 140 մետր պոլիէթիլենե ջրագիծ և 41 մետր կոյուղի, փոխարինվել` 407 մետր ջրագիծ և 21 մետր կոյուղագիծ, շահագործումից հանվե լէ 482 մետր վթարված ջրագիծ: Նաեւ վերացվել է 591ջրագծի վթար,  1667 կոյուղու վթար և 196 վթար` պոմպակայաններում: Տեղադրվել է 37 փական և 13 ջրաբաշխիչ հանգույց, սահմանազատման կետ է տեղափոխվել 135  ջրաչափական հանգույց, մաքրվել է  3 դիտահոր և 638 անձրևընդունիչ:

Դրա շնորհիվ օգոստոսին Երևանում 23,5-24,0 ժամ ջուր է ունեցել սպառողների 70%-ը, 17-23,5 ժամ՝ 26%-ը, իսկ 12-17 ժամ՝ 4%-ը: «ԵրևանՋուր» ՓԲԸ ջրի լաբորատորիայի կողմից համակարգի հանգուցային կետերից վերցված 1588 փորձանմուշի ստուգման արդյունքները ցույց ե նտվել, որ սպառողներին մատակարարվ ած ջրի որակը համապատասխանել է գործող սանիտարական նորմերին եւ կանոններին:

Համակարգում շարունակվե լ է ջրի սպառման ծավալների վերահսկման ե ւ հաշվառման աշխատանքը: Բաժանորդների քանակը հուլիսի համեմատ ավելացել է 206-ով և կազմել  356,884: Իսկ ջրի վաճառքն այդ ընթացքում ավելացել է 355,000 մ3-ով:Ջրի միջին ծախսը մեկ բաժանորդի հաշվով կազմել է 13,9 մ3, որը նախորդ ամսվա  համեմատ ավել է 0,5 մ3-ով: Կազմվել է ջրի օգտագործման կանոնների խախտման 291 տարաբնույթ ակտ, որից 20-ը՝ապօրինի ջրագծի հայտնաբերման վերաբերյալ:

Ղեկավարվելով «Մենք հաշվետու ենք հանրության առջև» կարգախոսով՝ՙԵրևան Ջուր՚ ը նկերությունը ստորև ներկայացնում է հերթական ամենամսյա հրապարակումը 2014թ. օգոստոսի գործունեության մի շարքհիմնական ցուցանիշների վերաբերյալ` 2013թ. նույն ժամանակամիջոցի նկատմամբ /2008թ. տվյալները համեմատության համար են/:

Հիմնական ցուցանիշներ 2008թ.օգոստոս 2013թ.օգոստոս 2014թ.օգոստոս 2014թ. օգոստոսը 2013թ. օգոստոսի համեմատ /+-
Աղբյուրներից վերցված ջրաքանակ` լիտր/վայրկյան 12004 10084 10072 -12 /2008թ. օգոստոսից` -1932/
Էլեկտրաէներգիայի օրական սպառում` կՎտժ 323 000 111 000 110 000 -1000 /2008թ. օգոստոսից` -213000/
Ջրամատակարարման շարունակականություն`% 70,7 95,1 95,4 + 0.3% կետ /2008թ. օգոստոսից`+ 24,7% կետ

 

«Երևան Ջուր» ՓԲԸ Հանրային կապերի ծառայություն




Լրահոս