Եվտուշենկովն իրեն մեղավոր չի ճանաչում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ռուսաստանցի միլիարդատեր Վլադիմիր Եվտուշենկովը հրաժարվել է ճանաչել իր մեղքը փողերի լվացման գործում. տեղեկացնում է РИА Новости-ն:

Անցած շաբաթ ՌԴ քննչական կոմիտեն մեղադրել էր ԱՖԿ «Սիստեմայի» ղեկավարին փողերի լվացման մեջ՝ կապված «Բաշնեֆտի» բաժնետոմսերի գնման հետ:

Քննչական մարմնի կարծիքով՝ բաժնետոմսերը գնվել էին ԱՖԿ «Սիստեմայի» կողմից 2009-ին շատ ցածր գնով՝ 500 մլն դոլար «զեղչով»:

ԱՖԿ «Սիստեման» Եվտուշենկովի հասցեին հարուցված մեղադրանքներն անվանել էր անհիմն:

Մոսկվայի Բասմանի դատարանը Եվտուշենկովին տնային կալանքի է դատապարտել մինչև նոյեմբերի 16-ը:




Լրահոս