Ալարո՞ւմ եք խոսել. վարչապետը՝ նախարարին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Արտեմ Ասատրյանը ներկայացրեց նախագիծ, ըստ որի՝ կկարգավորվի հաշմանդամություն ունեցող անձանց սոցիալական, բժշկական և մասնագիտական վերականգնման հարցը:

Ա. Ասատրյանը չնշեց, որ օրենքի նախագիծը նպատակ ունի ավելի նպաստավոր պայմաններ ստեղծել այն հաշմանդամների համար, որոնց ծնողները գործազուրկ են: Նրա բացթողումը բարկացրեց Հովիկ Աբրահամյանին, և վերջինս բոլոր նախարարներին հորդորեց օրենքի նախագիծը ներկայացնել ամբողջությանբ. «Չեմ հասկանում, ալարո՞ւմ եք խոսել և նորմալ ներկայացնել նախագիծը»,- բարկացավ Հովիկ Աբրահամյանը:




Լրահոս