Հայացք.Ժողովուրդը կրակն է ընկել ՀՀԿ տեղական իշխանիկների հաթաթաներից

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Խայտառակ իրավիճակ է Տավուշի մարզում: Ժողովուրդը կրակն է ընկել ՀՀԿ տեղական “իշխանիկների” հաթաթաներից: Ծանոթ, բարեկամ, ընկեք կապ չունի, “փուռն են տալիս”, այսինքն` “դանոս” են ուղարկում տվյալ մարդու ղեկավարությանը, թե սրան հանեք գործից, մերոնցական չէ: Բայց սա առանձին թեմա է, որին հետո մանրամասն կանդրադառնանք: Այս վարակը տարածվել է նաև ոստիկանությունում: Հարգելի ՀՀ ոստիկանապետ, կոնկրետ փաստ ենք բերում: Տավուշի մարզի Բերդի ենթաշրջանի ոստիկանության պահակային ծառայության պետ Անյուտան (ազգանունը կարևոր չէ) այնպես է ահաբեկել իր ենթակա շարքային Նորայր Մնացականյանին, որ վերջինս ուշաթափվել է ու սրտի նոպայով տեղափոխվել հիվանդանոց: Անյուտան Ն.Մնացականյանին ուլտիմատում է տվել. “Քո հայրն ու մայրը ԲՀԿ անդամ են, եթե մինչև օրավերջ նրանք կուսակցությունից դուրս չգան, դու կհեռացվես համակարգից”: Խեղճ տղան աղաչանքով դիմել է ծնողներին, բայց մերժում է ստացել: Դիմել է տեղի ԲՀԿ պատասխանատու Նինա Ադամյանին, բայց վերջինս ասել է, որ պետք է դիմում ներկայացնեն ու հարցը քննարկեն: Տեսնելով, որ մինչև օրվա վերջ հարցը չի լուծվի, խեղճ ոստիկանը վախից ուշաթափվել է փողոցում: Նրան շտապ տեղափոխել են հիվանդանոց: Բժիշկները ախտորոշել են սրտի նոպա: Նման մի տիկին սարսափելի “պետ” Նոյեմբերյանում էլ կա, բայց նա ոստիկանությունից չէ: Նրա հերոսությունների մասին կգրենք առաջիկայում:




Լրահոս