Ժողովուրդ. Սուրեն Խաչատրյանը պատգամավորի թեկնածու Թաթուլ Հակոբյանին հանցագործ է անվանել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Ժողովուրդ”-ի աղբյուրների փոխանցմամբ՝ Սիսիանի տարածաշրջանի Շաղատ գյուղում նախընտրական քարոզչության ժամանակ Սյունիքի մարզպետ Սուրեն Խաչատրյանը հանցագործ է անվանել թիվ 37 ընտրատարածքում մեծամասնական ընտրակարգով իր թեկնածությունն առաջադրած Թաթուլ Հակոբյանին: Հանդիպմանը ներկա գտնվողներից մեկը դա չի հանդուրժել ու սկսել է գոռալ` հայտարարելով. Հանցագործը դու ու քո գերդաստանն եք, որ սաղ օրը ձեր մասին են խոսումե: Այս հայտարարությունից հետո նա հեռացել է դահլիճից, որին հետևել են մնացածը: Երեկ թերթը փորձել է Խաչատրյանից պարզել այս լուրը, սակայն հեռախոսազանգին մի երիտասարդ է պատասխանել`Սերոժ ներկայանալով, և ասել, որ Խաչատրյանը շատ զբաղված է:




Լրահոս