Թիվ 12 ընտրատարածքում ՕԵԿ-ն առաջադրել է Ոուբեն Մասումյանի` Բենզին Ռուբոյի թեկնածությունը: Բենզին Ռուբոն իր քարոզչական բուկլետներում չի հիշատակել ՕԵԿ-ի մասին, եւ հիմա նա քարոզչություն է իրականացնում այդ տարածքի ընտրողներին խաբելով, թե ինքն անկուսակցական է: Թերթը հիշեցնում է, որ Բենզին Ռուբոն ոչ վաղ անցյալում եղել է ԲՀԿ Շենգավիթի տարածքային կառույցի ղեկավարը, որին, սակայն, Գազիկ Ծառուկյանը հեռացրել է զբաղեցրած պաշտոնից և կուսակցության շարքերից: Դրանից հետո Բենզին Ռուբոն քաղաքական ապաստան է զտել ՕԵԿ տանիքի ներքո, որն էլ նրան մեծամասնական ընտրակարգով առաջադրել է այդ համայնքում: Նրա մերձավոր շրջապատում կատակում են` ասելով, թե Մասումյանն իր բուկլետում չի գրել կուսակցական պատկանելության մասին, քանի որ վստահ չի եղել իր վրա, թե կարող է գոնե մեկ ամիս լինել մի կուսակցության անդամ: Թերթը նաև նշում է, որ Բենզին Ռուբոն այս օրերին բանակցությունների մեջ է մտել ՀՀԿ-ական ժեկի պետերի հետ` նրանց գումար առաջարկելով այն բանի դիմաց, որ վերջիններս մտնեն ինչ-որ շենքեր և ձեռքի հետ ակնարկեն, թե իբր Հանրապետականը որոշել է ,աշխատելե իր համար: Բենզին Ռուբոյի այս ինքնագործունեության արդյունքում ժեկերի որոշ պատասխանատուներ պրոբլեմ են ունեցել ՀՀԿ շտաբների պատասխանատուների հետ: Եղել են դեպքեր, որ նրանցից աշխատանքից ազատվելու դիմումներ են պահանջել` միաժամանակ վերցնելով այն գումարը, որը Մասումյանը տվել է վերջիններին ծառայության դիմաց:
Չորրորդ ինքնիշխանություն.Բենզին Ռուբոն թաքուն է պահում փաստը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ