Ուկրաինայի նախագահը պահանջում է փակել Ռուսաստանի հետ սահմանը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հրահանգել է կառավարությանը շտապ կարգով որոշել Ռուսաստանի հետ Ուկրաինայի սահմանային անցակետերի ժամանակավոր փակման հարցը:

Ինչպես նշվում է Ազգային անվտանգության խորհրդի որոշման մեջ, խոսքը ավտոմեքենաների, ծովային տրանսպորտի, հետիոտների, անհրաժեշտության դեպքում՝ նաև  հաղորդակցման այլ միջոցների համար սահմանը հատելու արգելքի մասին է:

Ավելի վաղ Պորոշենկոն հայտարարել էր, որ Կիևը մտադիր է Ռուսաստանի հետ սահմանին պաշտպանական շինությունների ժամանակակից հզոր համալիր կառուցել. տեղեկացնում է BBC-ն:




Լրահոս