62 մլն դրամ՝ Ճամբարակում կարկուտից տուժած բնակիչներին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության այսօրվա նիստի ժամանակ որոշում կայացվեց Գեղարքունիքի մարզի Ճամբարակ քաղաքում սեպտեմբերի սկզբին տեղացած խոշոր կարկուտից տուժած տները վերանորոգելու համար տրամադրել 62 մլն 624 հազար դրամ:

Նախագիծը ներկայացրեց քաղաքաշինության նախարար Նարեկ Սարգսյանը, ով նշեց, որ Գեղարքունիքի մարզպետի հետ պայմանավորվել է, որ եթե մեծ չափաքանակով անհրաժեշտ ապրանքները գնվեն և աշխատանքներ իրականացվեն, հնարավոր կլինի ամբողջն իրականացնել 60 մլն դրամի սահմաններում:




Լրահոս