Արամ Աբրահամյանն այսօրվա խմբագրականում գրում է. “Ֆրիդոմ հաուս”հեղինակավոր իրավապաշտպան կազմակերպությունը դարձյալ եկել է եզրակացության, որ Հայաստանը դասվում է ոչ ազատ մամուլ ունեցողների շարքին: Չգիտեմ, թե ինչ չափանիշներով է նման գնահատականը տրվում: Բայց որքան կարող եմ հետևել Թուրքիայի և Վրաստանի լրատվամիջոցներին (որտեղ մամուլը մասնակիորեն ազատ է), ես, ճիշտն ասած, չեմ նկատում, որ մենք այս պահին շեշտակիորեն զիջում ենք հարևաններին: Իհարկե, իմ դիտարկումները գուցեև սիրողական են, բայց այս պահին ես, օրինակ, չեմ տեսնում, որ որևէ հեռուստաընկերությունում սահմանափակում կա որևէ ընդդիմադիր կարծիք հնչեցնելու: Դուբ կասեք, որ դա եվրոպացիների նախընտրական մոնիտորինգի պատճառով է: Իհարկե, այդպես է, բայց 2008 թվականի նախագահական ընտրությունների ժամանակ անց էր կացվում նույն մշտադիտարկումը, և ,պատասխանատուե եթերով, այսպես կոչված, ,խմբագրական լուսաբանումներումե ընդդիմության հասցեին հնչում էին պիտակավորումներ, որակումներ, այդ թվում` Իսրայելի դրոշի և հուդամասոնական դավադրության թեմաներով: Այո, “Ա1+”-ը հիմա էլ եթերում չէ, և դա ներկայիս իշխանության խոշոր բացթողումներից մեկն է: Բայց չնկատել որոշակի ,սահմանափակ առաջընթացե [Արևմուտքով ընդունված եզրաբանությամբ], ինձ թվում է, արդար չէ: Ի դեպ, այդ առաջընթացը կամրագրվեր նաև նրանով, որ ընտրություններից հետո նույնպես, անկախ դրանց ելքից, որոշում ընդունողները հասկանան, որ ընդդիմադիրների` եթերում հայտնվելուց աշխարհը փուլ չի գալու:
Այդ նույն ,սահմանափակ առաջընթացիե դրսևորումն է ՀՀ նախագահի միջամտությունը Մաշտոցի պուրակի խնդրին: Իհարկե, շատ ավելի լավ կլիներ, որ երկրի ղեկավարը նման հարցերին չխառնվեր, և խնդիրը լուծվեր իրավական դաշտում` չի կարելի կենտրոնական պուրակում “բուդկեք” կառուցել և վերջ: Ճիշտ նույն ձևով, ավելի լավ կլիներ, որ քաղբանտարկյալներին ոչ թե նախագահը ներում շնորհեր, այլ նրանք արդարացվեին` չի կարելի մարդկանց դատապարտել քաղաքական հայացքներ արտահայտելու համար: Բայց մեր պետական համակարգի, մեղմ ասած, արատները ստիպում են, որ խնդիրները լուծվեն վերևից, այլ ոչ թե նորմալ, իրավական ճանապարհով: Բոլոր դեպքերում կարևորն, ի վերջո, արդյունքն է. “Մաշտոցի պուրակում տաղավարներ չեն լինելու:
Սերժ Սարգսյանի արածը նախընտրական “փի-ա՞ռ” է: Շատ հնարավոր է: Բայց դուք պատկերացրեք, որ նախորդ նախագահին PR-ի լավագույն և աշխարհում ամենաճանաչված մասնագետը խորհուրդ տար` գնալ նման քայլի: Որտե՞ղ էր Ռոբերտ Քոչարյանը այդ PR-շիկին ուղարկելու: