Հովիկ Աբրահամյանը ցուցարարներին ուղարկեց Ազգային ժողով (լրացված)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Կառավարության շենքի դիմաց հավաքված ցուցարարներին, ի վերջո, կցկտուր պատասխան եկավ վարչապետից բնակիչներից մեկի բերանով:

Հովիկ Աբրահամյանը, փաստորեն, հրաժարվեց պատասխանել առևտրականների հարցերին: Նա բողոքավորներին առաջարկեց երկուշաբթի՝ ժամը 10-ին, գնալ Ազգային ժողով և շարունակել բողոքն այնտեղ:

Սակայն բնակիչներն անդրդվելի են, նրանք հրաժարվում են հեռանալ Կառավարության շենքի բակից: Նրանց մոտեցավ ՄԻՊ-ի արագ արձագանքման վարչության պետ Ռաֆայել Պողոսյանը, ով վերցրեց բնակիչների գրավոր դիմում-բողոքները՝ դրանք օմբուդսմենին փոխանցելու համար::

«ԱԺ-ն է օրենքն ընդունել, թող ԱԺ-ի դեմ էլ բողոքեն»,-հավելեց Գործադիրի ղեկավարը:

 




Լրահոս