Աշխատանքային այցով Ամերիկայի Միացյալ Նահանգներում գտնվող Թուրքիայի նախագահ Ռեջեփ ԹայիփԷրդողանը նախօրեին Նյու Յորքում մասնակցել է ՄԱԿ-ի գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանին և հանդես եկել ելույթով:
Թուրքական մի շարք լրատվամիջոցներ (Cumhuriyet, Haberler, Sondakika) ուշադրություն են հրավիրում այն փաստի վրա, որ Էրդողանի ելույթի ժամանակ նիստերի դահլիճը գրեթե դատարկ է եղել: «Եվ սա այն դեպքում, երբ ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի ելույթի ժամանակ դահլիճում նստելու տեղ չկար»,- գրում է «Cumhuriyet» լրատվականը:
Էրդողանի ելույթի և կիսադատարկ դահլիճի թեման քննարկամն առարկա է դարձել սոցցանցերում: Բազմաթիվ թուրք օգտատերեր հրապարակել են դահլիճի նկարները, որոնք ցույց են տալիս դահլիճի դատարկությունն Էրդողանի ելույթի ժամանակ, և լեփ-լեցուն լինելը Օբամայի ժամանակ: