Փախուստի է դիմել 33 կալանավոր

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Բրազիլիայի Մատու Գրոսու նահանգի բանտերից մեկից ստորգետնյա թունելի միջով փախուստի է դիմել 33 կալանավոր, հայտնում է ,ՌԻԱ Նովոստիե գործակալությունը` վկայակոչելով Սինոպ քաղաքի ռազմական ոստիկանության պետ Աուրելիո Վիլաշ Բոաշին:Բրազիլական Segunda-ի համաձայն`թունելը եղել է 30 մ երկարությամբ ու 70 սմ լայնությամբ, ավելին, այն լուսավորված է եղել ու համալրված օդափոխության համակարգով: Բոաշի խոսքով` թունելի կառուցումն ու կալանավորների փախուստը հնարավոր են դարձել բանտի աշխատակիցների թերի աշխատանքի շնորհիվ: “Հնարավոր է` աշխատակիցները լավ չեն հետևել կալանավորներին, քանի որ փորված թունելի հողը պարկերով դրված է եղել նրանց մահճակալների տակ”,- ասել է ոստիկանը:Մինչ այս պահը փախուստի դիմած կալանավորներին հայտնաբերելու փորձերն արդյունք չեն տվել




Լրահոս