Նեյմարն ինձ հիշեցնում է Ռոմարիոյին. Դունգա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բրազիլիայի հավաքականի գլխավոր մարզիչ Կառլոս Դունգան գովեստի խոսքեր է ուղղել հավաքականի հարձակվող Նեյմարի հասցեին: Մարզիչը «Բարսելոնա»-ի ֆուտբոլիստին համեմատել է ազգային հավաքականի նախկին հարձակվող Ռոմարիոյի հետ:

«Նեյմարը հանդիսանում է հիացմունքի օրինակ ինչպես բրազիլական, այնպես էլ ամբողջ աշխարհի ֆուտբոլի համար: Բացի դա, մյուսների հետ համեմատած, նա ունի խարիզմա: Նրան դուր է գալիս պայքարել, դիմանալ մրցակությանը և հաղթել: 

Բայց մենք պետք է համապատասխան աշխատանք կատարենք և այլ առաջատարներ պատրաստենք նրան օգնելու համար: Նեյմարը միշտ ցանկանում է պայքարի մեջ լինել և ինձ հիշեցնում է Ռոմարիոյին», – Դունգայի խոսքերն է մեջբերում O Globo-ն:




Լրահոս