ԱՄՆ կառավարությունը հնդկացիների Նավախո ցեղին ավելի քան 500 մլն դոլար կվճարի: Դա ԱՄՆ-ի պատմության մեջ հնդկական ցեղերին վճարվող փոխհատուցման ամենամեծ գումարն է, տեղեկացնում է BBC News-ը:
Կողմերն այս մասին համաձայնագիր կստորագրեն ուրբաթ, Արիզոնա նահանգի Ուինդոու Ռոք քաղաքում գտնվող Նավախոյի գլխավոր գրասենյակում: Նախագահ Օբամայի վարչակազմի և Նավախո ցեղի միջև ձեռք բերված համաձայնությունը վերջ կդնի կողմերի միջև 50 տարի տևող դատավարությանը: Նավախո ցեղն իր հերթին կհրաժարվի ԱՄՆ իշխանությունների կողմից Արիզոնայում, Նյու Մեխիկոյում և Յուտայում գտնվող այդ ցեղին պատկանող հողերի վրա գտնվող բնական ռեսուրսների շահագործման հետ կապված պահանջներից: