Պորտուգալիայի հավաքականի նոր գլխավոր մարզիչ Ֆերնանդու Սանտուշը հայտարարել է, որ հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն կշարունակի կատարել ավագի պարտականությունները: Սանտուշը չի տեսնում այլ կերպ մտածելու պատճառ:
«Ռոնալդուն համարվում է մեր հավաքականի ավագը, և ես չեմ տեսնում պատճառ, որպեսզի նա դադարի լինել: Դեռ չեմ զրուցել նրա հետ, բայց պատրաստվում եմ անել դա: Նույնը վերաբերում է նաև այլ ֆուտբոլիստների:
Դա բնական է, որ մարզիչը մտադրվում է կոնտակտի մեջ մտնել հավաքականի ավագի հետ: Նրա հետ միշտ հիանալի հարաբերություններ են եղել, և ես շատ երջանիկ եմ, որ իմ թիմում ունեմ աշխարհի ամենալավ ֆուտբոլիստին», – Սանտուշի խոսքերն է մեջբերում A Bola-ն: