
2012թ. հունվար-մարտին 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ բնակչության բնական հավելաճի ցուցանիշը նվազել է 31.5%-ով, պաշտոնապես վարչական հաշվառման ենթարկվող միգրացիայի բացասական մնացորդի ցուցանիշը` 1.5 %-ով: 2012թ. հունվար-մարտին կենդանի ծնունդների թվաքանակը 2011թ. նույն ժամանակաշրջանի համեմատ նվազել է 5.7%-ով՝ կազմելով 9569, իսկ մահվան դեպքերն աճել են 2.2%-ով՝ կազմելով 7953: 2012թ. հունվար-մարտին ծնվածների թվաքանակը 1.2 անգամ գերազանցել է մահացության դեպքերը: Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն` 2012թ. հունվար-մարտին 2011թ. հունվար-մարտի համեմատ արձանագրվել է 0-1 տարեկան երեխաների մահվան դեպքերի նվազում`3.2%-ով, սակայն մանկական մահացության գործակիցը, 1000 կենդանի ծնվածի հաշվով, աճել է 0.3 պրոմիլային կետով և կազմել 12.5%: