Այսօր՝ ժամը 17.00-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մեկնարկելու է Ազգային ժողովի 3 ընդդիմադիր խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» համատեղ հանրահավաքը:
Աբովյանի քաղաքային հրապարակն արդեն մարդաշատ է, ներկա են պատգամավորներ բոլոր խմբակցություններից՝ ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանը:
Հանրահավաքի մասնակիցներին է միացել նաև Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանի փեսան: