Բաքվի Եվրատեսիլ-ի անցկացման սրահում դժբախտ դեպք է տեղի ունեցել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Եվրատեսիլ-2012” մրցույթի անցկացման Baku Crystal Hall սրահում դժբախտ դեպք է տեղի ունեցել: Սրահի շինարարության աշխատակից, Գերմանիայի 23-ամյա քաղաքացի Տուլու Կոնոթման Ֆրենդին բարձրությունից ընկել եւ ծանր վնասվածքներ է ստացել: Ներկայում նա գտնվում է Բաքվի կենտրոնական կլինիկական հիվանդանոցի վերակենդանացման բաժանմունքում: Այս մասին, հաղորդում է ANS Press լրատվական գործակալությունը: Նշվում է, որ երիտասարդին շտապ վիրահատության են ենթարկել: Նրա վիճակը գնահատվում է կայուն ծանր:
Բաքվում “Եվրատեսիլ-2012 -ի դահլիճի նախապատրաստման աշխատանքներում լարվածություն է տիրում` դրանք մինչեւ մրցույթի անցկացման օրը` մայիսի 22-ն ավարտելու համար:




Լրահոս