Ոստիկանություն զանգահարողը հայտնել է, որ գերեզմանատան մոտ զենք է թողնում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 24-ին, ժամը 18.35-ին, ոստիկանության Երևան քաղաքի վարչության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել է, որ Չարբախի «Կարմիր բլուր» գերեզմանատան մոտ զենք-զինամթերք է թողնում:

Ոստիկանության Չարբախի բաժանմունքի ծառայողները Շիրակի փողոցի թիվ 72 հասցեի մոտ, գերեզմանատան սկզբնամասում, հայտնաբերել են «ՏՕԶ» տիպի, 5.6 մմ տրամաչափի մեկփողանի հրացան` առանց փամփուշտների:

Նշանակվել է դատաձգաբանական փորձաքննություն: Կատարվում է հետաքննություն:




Լրահոս