ՕԵԿ-ը հերքում է բջջային հեռախոսներ բաժանելու մասին լուրը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
“Օրինաց երկիր” կուսակցությունը հայտարարություն է տարածել, որում հերքում է մամուլի հրապարակումները, թե կուսակցությունը ընտրակաշառք է բաժանում և դատապարտում է այդ կարգի լուրերը։ “Որոշ լրատվամիջոցներ այսօր տարածել են հերթական ստահոդ լուրը Օրինաց երկիր կուսակցության կողմից հեռախոսներ և ընտրակաշառք բաժանելու վերաբերյալ: Օրինաց երկիր կուսակցությունը և իր նախագահ Արթուր Բաղդասարյանը բոլոր հանդիպումներում և հանրահավաքներում մշտապես բարձրաձայնել է ընտրակաշառքների և ընտրությունների վրա ստվեր գցող այլ արատավոր երևույթների դեմ իր հստակ դիրքորոշումը: Օրինաց երկիր կուսակցությունը պաշտոնապես հերքում է իր կողմից ընտրակաշառք բաժանելու մասին լուրերը և վճռականորեն դատապարտում է ընտրակաշառք բաժանելու յուրաքանչյուր փորձ”,– ասվում է հայտարարությունում:




Լրահոս