«Ոչ թե Հայաստանի Հանրապետություն, այլ` Լիսկապետություն»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես ավելի վաղ տեղեկացրել էր Armlur.am-ը` Կառավարության այսօրվա նիստում որոշում կայացվեց Սուրիկ Խաչատրյանին նշանակել Սյունիքի մարզպետ: «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության Սահմանադրության 88.1-ին հոդվածով և հիմք ընդունելով Հայաստանի Հանրապետության նախա­գահի 1997 թվա­կանի մայիսի 6-ի ՆՀ-728 հրա­մանագրի 1.7-րդ կետը` Հայաստանի Հանրա­պետության կառավարությունը որոշում է. Սուրիկ Խաչատրյանին նշանակել Հայաստանի Հանրապետության Սյու­նիքի մարզպետ»,-ասված է որոշման մեջ:

Armlur.am-ը զրուցեց Գորիսի նախկին քաղաքապետ Սամվել Հարությունյանի հետ` տեղեկանալու` ինչ ակնակալիքներ ունի Սուրեն Խաչատրյանի` մարզպետ նշանակվելուց:

«Հայաստանի Հանրապետությունը վերածվում է Հայաստանի Լիսկապետության: Սուրիկ Խաչատրյանի վերանշանակումն աղետ է սյունեցիների համար: Լիսկան ինքն իրեն վերանշանակեց Սյունիքի մարզպետ, այդ նույն մեխանիզմով նա նշանակեց ՀՀ նախագահին, վարչապետին»,- մեզ հետ զրույցում նշեց Գորիսի նախկին քաղաքապետը: Վերջինիս կարծիքով` Սյունիքի մարզին առաջիկայում աղետալի ու տխուր օրեր են սպասվում:

Մեր այն հարցին, թե նման համարձակ հայտարարություններից ինքը որևէ հետևանք չի՞ սպասում, Սամվել Հարությունյանը պատասխանեց.«Իմ վախը վաղուց է բռնած, ավելի ճիշտ միջիցս իսպառ վերացել է, երբ Ղարաբաղյան ազատամարտի տարիներին համարձակության և արիության պակասը պարզապես հակացուցված էր»:




Լրահոս