Թուրքիան կարող է միջուկային զենք ստեղծել: Այս մասին հայնում է Die Welt պարբերականը` հղում անելով գերմանական հետախուզության աղբյուրին:
Փորձագետների կարծիքով` ատոմային զենք ունենալու ցանկությունը միանգամայն համապատասխան է Թուրքիայի նախագահ Էրդողանի աճող հավակնություններին:
Այժմ Թուրքիայում իրականացվում են երկու ատոմային էլեկտրակայանի ստեղծման ծրագրերը. դրանք կառուցվում են Ռուսաստանի և Ճապոնիայի օգնությամբ: Սակայն Թուրքիան այդ երկրների հետ միջուկային թափոնների վերադարձի մասին պայմանագրեր չի կնքել: Դրանից կարելի է եզրակացնել, որ Թուրքիան դրանք կարող է ծառայեցնել միջուկային զենքի ստեղծմանը: