«Եռյակի» հանրահավաքը մեկնարկել է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես արդեն տեղեկացրել էր armlur.am-ը, այսօր՝ ժամը 17.00-ին, Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում մեկնարկեց Ազգային ժողովի 3 ընդդիմադիր խմբակցությունների՝ ԲՀԿ-ի, ՀԱԿ-ի, «Ժառանգության» համատեղ հանրահավաքը: Ներկա են պատգամավորներ բոլոր խմբակցություններից՝ ԲՀԿ-ից՝ Նաիրա Զոհրաբյանն ու Վարդան Օսկանյանը, ՀԱԿ-ից՝ Լևոն Զուրաբյանն ու Արամ Մանուկյանը, «Ժառանգությունից»՝ Արմեն Մարտիրոսյանը:

Հանրահավաքի ընթացքում կամփոփվեն «եռյակի»՝ իշխանությանը ներկայացված 12 պահանջները:

Սա ԱԺ ընդդիմադիր խմբակցությունների առաջին հանրահավաքն է՝ հոկտեմբերի 10-ի համապետական հանրահավաքին ընդառաջ:




Լրահոս