
Աշխարհահռչակ Trip Advisor կազմակերպությունը հրապարակել է այս տարվա լավագույն 10 ուղղությունների տասնյակը, -տեղեկացնում է news.com.au կայքը:
Ցուցակը գլխավորում է Լոնդոնը: Երկրորդ հորիզոնականում Նյու Յորքն է:Եռյակը եզրափակում է Հռոմը, որը համարվում է արվեստների մայրաքաղաք: 4-րդ տեղում է Փարիզը , իսկ հնգյակը եզրափակում է Սան Ֆրանցիսկոն: Տասնյակում տեղ են գտել նաև` Մարոկոյի Մարաքեշ քաղաքը, թուրքական Ստամբուլը, իսպանական Բարսելոնան, Կամբոջայի Սիեմ Ռիփ քաղաքը եւ Բեռլինը: