Հրահանգել են, բայց չեն ստիպել հանրահավաքի գալ. Աբովյանի քաղաքապետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանի քաղաքապետ Կարապետ Գուլոյանն այսօր անդրդվելի է: Նա համառորեն չի պատասխանում լրագրողների ոչ մի հարցի: Armlur.am-ի բոլոր հարցերին նա միայն արձագանքում է, թե կպատասխանի ավելի ուշ, բայց՝ ոչ այսօր:

«Վաղը, մյուս օրը, էն մյուս օրը, ես միշտ այստեղ եմ, երբ ուզում եք, եկե՛ք, կպատասխանեմ», – նշեց նա:

Մինչ հանրահավաքի մեկնարկը armlur.am-ը զրուցել էր բնակիչների հետ, և վերջիններս նշել էին, որ նրանց հրահանգել են, որ գան և մասնակցեն հանրահավաքին:

Մեր այն դիտարկմանը, թե քաղաքացիներն ասում են, որ իրենց հրահանգել են գալ այստեղ, Աբովյանի քաղաքապետը հակադարձեց, թե նման բան չկա, և հավելեց՝ կարևորը որ չեն ստիպել: Իսկ այն հարցին, թե, ի վերջո, քաղաքապետն իրեն համարում է ընդդիմություն թե իշխանություն, նա պատասխանեց՝ հիշեցնելով, թե այդ մասին ինչ է ասել ԲՀԿ կուսակցությունը:

«Եթե կուսակցությունն այլընտրանք է, ուրեմն ես էլ եմ այլընտրանք», – հայտարարեց նա:




Լրահոս