
Մայիսի 1-ին ԱՄՆ-ի Օկլահոմա նահանգում մահապատժի են ենթարկել հանցագործի մի սպանության համար, որը կատարել էր 37 տարի առաջ: 1
1975 թվականի սեպտեմբերին Մայքլ Բասկում Սելսորը զինված կողոպուտ է կատարել, որի ընթացքում սպանվել է խանութի 55-ամյա սեփականատերը: Նա խանութից վերցրել է մոտ 500 դոլար եւ փախել Կալիֆորնիա, որտեղ մեկ շաբաթ անց ձերբակալվել է:1976 թվականին Սելսորը մեղավոր է ճանաչվել եւ դատապարտվել մահվան: 1998 թվականին Սելսորը բողոքարկել է դատարանի որոշումը, սակայն 2-րդ դատական գործընթացի արդյունքում նա մեղավոր է ճանաչվել եւ կրկին դատապարտվել է մահապատժի: Ապրիլի 16-ին Օկլահոմա նահանգի վաղաժամ ազատաման հանձնաժողովը դեմ է քվեարկել Սելսորի` մահապատիժը ցմահ ազատազրկմամբ փոխարինելուն, ապրիլի 28 ԱՄՆ Գերագույն դատարանը հրաժարվել է հետաձգել դատավճռի կատարումը: