Հպարտանում եմ, երբ ասում են. «Սերժի տիրոջ մերն էլ» . Ա. Մանուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Աբովյանում կայացած հանրահավաքին այսօր ելույթով ունեցավ ԱԺ ՀԱԿ խմբակցության պատգամավոր Արամ Մանուկյանը: Նա նշեց, որ նոր շարժում է սկսվում, որ երբեք նմանատիպ բան չի եղել Հայաստանի քաղաքական դաշտում:

Արամ Մանուկյանը հայտարարեց, որ իր հպարտությունն է ժողովրդի այն մասը, որն ասում է. «Սերժի տիրոջ մերն էլ, Սաշիկինն էլ, Միշիկնն էլ, բոլորինն էլ… էս երկրի տերը ես եմ»:

Իսկ «Ժառանգության» փոխնախագահ Արմեն Մարտիրոսյանը նշեց, որ այլ ճանապարհ, քան արմատական իշխանափոխությունն է, Հայաստանում չկա: Միայն այդպես կարելի է հասնել համակարգային փոփոխությունների: Մարտիրոսյանը խոսքով դիմեց նաեւ ուժային կառույցներին` նշելով, որ այս հանդիպումները, ինչպես նաեւ հոկտեմբերի 10-ի հանրահավաքը նաեւ իրենց երեխաների համար է լինելու: Մարտիրոսյանը նաեւ նշեց, որ մշտապես լուրեր են շրջանառվում, որ ընդդիմադիր երեք ուժերի միջեւ հակասություններ ու տարաձայնություններ կան:




Լրահոս