ԱՄՆ նախագահի հանրապետական թեկնածու Միթ Ռոմնիի մամլո քարտուղարին թեկնածուի նախընտրական շտաբը հեռացրել է աշխատանքից՝ ոչ ավանդական սեռական կողմնորոշում ունենալու պատճառով, – հաղորդում է The Washington Post -ը: Ռոմնիի մամլո քարտուղար Ռիչարդ Գրենելը նշել է, որ իր անձնական կյանքին վերաբերող քննադատական խոսակցությունները մեծապես դժվարեցնում են իր աշխատանքը։ Նշենք, որՀանրապետականները խիստ քննադատությամբ են վերաբերում սեռական փոքրամասնությունների իրավունքների ընդլայնման հարցին, մասնավորապես, դեմ են նույնասեռականների ամուսնություններն օրինականացնելուն։
Ռոմնիի համասեռոմոլ է մամլո քարտուղարին հեռացրել են
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ