2012-ի հունվար-մարտին հանրապետություն են ժամանել 104.4 հազ. զբոսաշրջիկներ, կամ 2011-ի նույն ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը նվազել է 9.0%-ով: Այդ մասին տեղեկացնում է ՀՀ Ազգային վիճակագրական ծառայությունը: 2012-ի հունվար-մարտին զբոսաշրջության նպատակով հանրապետությունից մեկնել է 120 հազ. մարդ, կամ 2011թ. համապատասխան ժամանակաշրջանի նկատմամբ ցուցանիշը աճել է 1.9%-ով: Զբոսաշրջիկների թվի նվազումը հավանաբար պայմանավորված է անսովոր ցուրտ ու երկարատեւ ձմեռով եւ Նովրուզի տոներին իրանցի զբոսաշրջիկների թվի նվազմամբ: Վերջինս էլ հիմնականում պայմանավորված էր իրանական արժույթի` ռիալի գրեթե կրկնակի արժեզրկմամբ, ինչն էլ թանկացրել է նաեւ իրանցիների արտասահմանյան ուղեւորությունները:
Հայաստան այցելած զբոսաշրջիկների թիվը նվազել է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ