Ոսկու շուկայի աշխատակիցներին վախեցրե՞լ են

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ինչպես Armlur.am-ը ավելի վաղ հայտնել էր, այսօր Ոսկու շուկայում խառնաշփոթ ստեղծած և սեղանները վնասած սեփականատեր Վաղարշ Աբրահամյանի նկատմամբ, ըստ երևույթին, կարգապահական վարույթ չի կիրառվի:

Արդեն տեղեկացրել էինք Ոստիկանության լրատվական վարչության պարզաբանումն այն մասին, որ միայն քաղաքացիներից ստացված բողոքների դեպքում հնարավոր կլինի քրգործ հարուցել:

Քննչական կոմիտեից Armlur.am-ին տեղեկացրին, որ դեռևս նման նյութ չի ստացել: Իսկ դատախազությունը հորդորեց հարցի պատասխանը ոստիկանությունից իմանալ:

«Ժողովուրդ» օրաթերթն այսօրվա իր համարում տեղեկացրել էր, որ օրերս «Շրջանառության հարկի մասին» փոփոխված օրենքի դեմ բողոքի ակցիա անցկացրած երեւանյան տոնավաճառների առեւտրականները հնարավոր է այսօր բողոքի դուրս չգան: Բայց ոչ թե ինքնակամ: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ ՀՀ կառավարությունից տոնավաճառների սեփականատերերին խիստ հրահանգ է տրվել՝ առեւտրականներին թույլ չտալ դուրս գալ տոնավաճառից:

Նախօրեին տեղեկացանք, որ Երևանի ոսկու շուկայում ևս նույն ահաբեկչական գործողություններն են իրականացվել: Ինչպես հայտնի է, ոսկու վաճառքով զբաղվողներն օրվա վերջում սովորաբար իրենց ոսկին թողնում են շուկայի բունկերում (այնտեղ ապահով է), առավոտյան այն նորից հետ են վերցնում:

«Ժողովուրդ»-ն ահազանգ ստացավ, որ ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշ Աբրահամյանը բունկերի աշխատակիցներին հրահանգել է իր անունից վաճառողներին զգուշացնել, որ եթե այսօրվա բողոքի ակցիային մասնակցեն, ապա ի պահ տրված ոսկին հետ չեն ստանա: Գործող իշխանությունն իր էությունը չի փոխում. խնդիրը լուծելու փոխարեն այն բարձրացնողներին է լռեցնում:

Թերևս, այս հանգամանքն էլ վախեցրել է Ոսկու շուկայի աշխատակիցներին, և նրանք որևէ բողոք իրենց գույքը ոչնչացնելու համար չունեն:

Հիշեցնենք, որ հայտնի բաղնիքի հարևանությամբ գտնվող Ոսկու շուկայի սեփականատեր Վաղարշն այսօր վաղ առավոտյան զայրացել էր, քանի որ իրեն պատկանող շուկայում տարածքներ վարձակալած ոսկերիչների մի մասը բացակայում էր. վերջիններս գնացել էին Կառավարության շենք՝ բողոքի ակցիային մասնակցելու:

Ի դեպ, տեղեկանալով, թե որքան զայրացած է Վաղարշ Աբրահամյանը, Կառավարության շենքի մոտ հանրահավաք անող ոսկերիչների մի մասը վերադարձել էր:




Լրահոս