Ոստիկանության քննչական գլխավոր վարչության Արագածոտնի մարզի քննչական բաժնի քննիչ Բենիկ Սարգսյանի կողմից նյութեր են նախապատրաստում երեկ` մայիսի 1-ին Ապարանի տարածաշրջանում տեղի ունեցած ինքնասպանության փոստով: Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, երեկ ժամը 10:00-ի սահմաններում Արագածոտնի մարզի Շենավան գյուղից ահազանգել են ոստիկանության Ապարանի բաժին և հայտնել, որ գյուղի տներից մեկի հացատանը կախվելու միջոցով ինքնասպան է եղել մի տղամարդ: Գյուղ մեկնած ոստիկանության Ապարանի բաժնի օպերատիվ-քննչական խումբը պարզել է, որ ինքնասպանություն գործած անձը 60-ամյա Անտոն Հակոբյանն է: Վերջինս ըստ հարևանների, ամուսնացած էր, ուներ 5 երեխա, որից երկուսը մահացել են, իսկ ինքն էլ հաշվառված է եղել հոգենյարդաբանական դիսպանսերում:
Արագածոտնի մարզում տղամարդը կախվել է հացատանը
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ