Ամեն ինչ բումերանգի պես հետ է գալու. ՌԴ-ում 6 հոգու կողմից բռնաբարված անչափահաս

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արդեն մի քանի օր է` ողջ համացանցը լցվել է օրերս Ռուսաստանում տեղի ունեցած անչափահասի խմբակային բնաբարության դեպքի մասին մեկնաբանություններով:

Նշենք, որ բռնաբարությունը տեղի է ունեցել Նովոսիբիրսկ քաղաքում. 6 անչափահաս ուսանողներ խմբակային բռնաբարել են իրենց ընկերներից մեկի ընկերուհուն:

Զարմանալի է այն, որ բռնաբարության ողջ ընթացքը երիտասարդները լուսանկարել և տեսաձայնագրել են, ապա տեղադրել համացանցում: Տղաներից մեկը օրեր անց համացանցի իր էջում տեղադրել է պարզաբանում, որում ասվում է, թե իր ընկերը տեսել է, թե ինչպես է վերջինիս ընկերուհին սեռական հարաբերություն ունենում մեկ այլ ընկերոջ հետ և վրեժ լուծելու համար որոշել է նման կերպ վարվել: Սկզբում ինքն է անչափահաս ընկերուհուն սեռական բռնության ենթարկել, ապա նույնն առաջարկել է անել ընկերներին:

Այսպես, ռուսական մամուլի հրապարակումների համաձայն` դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Կասկածյալները հետախուզման մեջ են:

Նովոսիբիրսկ Ալինա Հ.-ն ( անունը փոխված է) եկել էր ուսում ստանալու: Այդ ճակատագրական օրը նա ընկերոջ` Մաքսիմի (անունը փոխված է) հետ հայտնվել է մի բնակարանում, որտեղ երիտասարդությունը հավաքվում է ալկոհոլ և թմրանյութ օգտագործելու համար: Նրանց են միացել ևս 5 տղաներ:

«Մաքսիմը գնացել էր օղի բերելու, իսկ երբ վերադարձավ, տեսավ, որ իր ընկերուհին ինտիմ ծառայություններ է մատուցում իր ընկերներից մեկին»,- այս տողերն են տեղադրված ընկերներից մեկի էլեկտրոնային էջում: Ապա նշում է. «Երբ աղջիկը խմելու և թմրանյութ օգտագործելու հետևանքով «անջատվեց», ընկերը որոշեց վրեժ լուծել»:

Սկզբում երիտասարդները մերկացրել են անչափահասին և սկսել են բռնաբարել: Նկարահանելուց հետո հագցրել են զգեստներն ու դուրս բերել բնակարանից` թողնելով փողոցում: Ավելի դաժան վրեժ լուծելու համար նրանք այդ ամենը տեղադրել են սոցցանցերում:

Համացանցի օգտատերերից շատերը մեղադրում են մի կողմին, մյուս մասն էլ մեղադրում է տղաներին:

Հաջորդ օրն աղջկա ծնողները ժամանել են Նովոսիբիրսկ` մասնակցելու քննության ընթացքին, իսկ հենց աղջկա համացանցային էջում գրված է. «Ամեն ինչ բումերանգի պես հետ է գալու»:

Հ.Գ. Իհարկե, քիչ չեն խմբակային բռնաբարության դեպքերը նաև Հայաստանում, մասնավորապես երբ դա պատահում է անչափահասի հետ: Ավելի վաղ Armlur.amհայտնել էր, որ անչափահասի ցանկությամբ իր հետ սեռական հարաբերություն ունեցած ճանապարհայի նախկին ոստիկանը դատապարտվել էր ազատազրկման 1 տարի ժամկետով: Թե ինչ սկզբունքով է գործում ռուսաստանյան արդարադատությունը, ցույց կտա քննությունը, այդուհանդերձ, մնում է ենթադրել, որ տուժող աղջկա հասցեին հնչող քննադատությունները, թե նա իր վարքով է արժանացել իր հետ կատարվածին, վարույթն իրականացնող մարմինը կանտեսի:




Լրահոս