Վերջին տաս տարիների ցուցանիշի համեմատ, Գերմանիայում զգալիորեն նվազել է գարեջրի պահանջարկը, ինչի պատճառով գարեջուր արտադրող գերմանական ընկերությունները կրճատել են արտադրության ծավալները,- հաղորդում է Itar-Tass- ը: 2003–ին միջին հաշվով յուրաքանչյուր գերմանացի տարեկան խմում էր մոտ 118 լիտր գարեջուր, իսկ գարեջուր արտադրող ընկերությունների եկամուտը տարեկան կազմում էր 9 միլիարդ եվրո։ 2011–ի տվյալներով ընկերությունների տարեկան եկամուտը կազմել է՝ 7,85 միլիարդ եվրո։ Բացի այդ նախարարության զեկույցում նշվում է, որ Գերմանիայում գարեջուրը համարվում է զուտ տղամարդկային ընմպելիք, իսկ կանայք 7 անգամ ավելի քիչ են օգտագործում։
Գերմանայում գարեջրի պահանջարկի անկում է նկատվում
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ