
ՄԱԿ-ն արագացնում է Սիրիայում անզեն դիտորդների տեղակայման գործընթացը: Մայիսի վերջին Սիրիա կմեկնեն բոլոր 300 դիտորդները,- հայտնում է BBC-ին: Ներկայումս Սիրիայում են գտնվում 24 դիտորդներ: Դիտորդները հաղորդում են ինչպես կառավարական ուժերի, այնպես էլ զինված ընդդիմության անդամների կողմից հրադադարի խախտման մասին: