
Այսօր առավոտյան Աֆղանստանի մայրաքաղաք Քաբուլում տեղի է ունցել ահաբեկչական պայթյունների շարք, որոնք հաջորդել են ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի՝ Աֆղանստան կատարած չնախատեսված այցին: Հաղորդագրության համաձայն, 3-4 պայթյուն է որոտացել Քաբուլի “Կանաչ գոտի” հատվածում, որտեղ հիմնականում բնակվում են Աֆղանստանում տարբեր առաքելություններում ընդգրկված միջազգային կազմակերպությունների: “Թալիբանի” ներկայացուցչի խոսքով, ահաբեկչությունները Օբամայի այցի պատասխանն են եղել: Նշենք, Բարաք Օբաման Քաբուլ էր ժամանել այս գիշեր եւ լքել երկիրն արդեն առավոտյան: