Armenian text to speach

Ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն. Գ.Ծառուկյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach
Աշտարակի Կարբի եւ Օհանավանք  գյուղերի բնակիչների հետ հանդիպման ժամանակ “Բարգաված Հայաստան” կուսակցության նախագահ Գագիկ Ծառուկյանը իր խոսքում հավաստիացրեց, որ ընտրությունների արդյունքները կանխորոշված չեն. “Ոչ մի բան որոշված չի: Որ որոշված լիներ, այս խլրտոցը, քաշքշոցը կլինե՞ր”:ԲՀԿ նախագահը հավաքվածներին կոչ արեց միասնական լինել եւ, որ ամենակարեւորն է՝ անտարբեր չլինել ընտրական գործընթացների նկատմամբ. “Մեկը կարող է աշխատում է, իր վիճակը լավ է, նա չպետք է մի կողմ քաշվի, պետք է բոլորի վիճակը լավ լինի, որ մարդը իրեն լավ զգա, մի ծաղկով գարուն չի գա”: Գագիկ Ծառուկյանը նաեւ իր անձնական օրինակի վրա փորձեց համոզել հանրությանը. “Որոշ քաղաքական գործիչներ քիչ տոկոսներ հավաքելով փոշիանում-գնում են: Ես այդ գործիչներից չեմ, քիչ տոկոս էլ հավաքեմ, միեւնույն է, հանգիստ կապրեմ: Բայց ես ուզում եմ օգտակար լինել իմ պետությանը, իմ ժողովրդին ու նրա ապագային”: 



Լրահոս