
Այսօր՝ մայիսի 2-ին, ժամը 14.30–ին անհայտ քաղաքացուց Ոստիկանության Վաղարշապատի բաժին ահազանգ է ստացվել, որ Վաղարշապատ քաղաքի Արամ Մանուկյան փողոցի թիվ 13 շենքի մոտ գտնվող ջրանցքում մարդ է խեղդվել։
Ինչպես armlur.am-ին հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Արմավիրի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ, գեներալ–մայոր Արամ Զախարյանի գլխավորությամբ։ Ոստիկաններն ու քաղաքացիները ջրանցքից դուրս են բերել մոտ 30-35 տարեկան տղամարդու դին: Ոստկանությունը ձեռնարկում է օպերատիվ քննչական գործողություններ՝ պարզելու համար ջրահեղձ եղած տղամարդու ինքնությունը։ Փաստի առթիվ Ոստիկանության Վաղարշապատի քննչական բաժանմունքում նյութեր են նախապատրաստվում։