«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «ՀՀ վերահսկիչ պալատը Բնապահպանության նախարարության նկատմամբ իրականացված վերահսկողության արդյունքներով «Խոսրովի անտառ» պետական արգելոց ՊՈԱԿ-ում մի շարք խախտումներ են հայտնաբերվել: Մասնավորապես, արգելոցի պահպանական գոտում` Գառնի համայնքի Ազատ գետի ափամերձ տարածքում ընդլայնվել է հողամասի մակերեսը, որի արդյունքում փոխվել է գետի հունը եւ էական վնաս է հասցվել շրջակա միջավայրին: Բացի այդ, պարզվել է, որ բավարար հսկողություն չի իրականացվում արգելոցի տարածք մուտք գործող ավտոճանապարհների նկատմամբ, ճանապարհների ուղեփակոցները պատշաճ չեն հսկվում, արգելոցի սահմաններին եւ մուտքերին տեղադրված չեն անհրաժեշտ քանակով նշասյուներ եւ հսկողության տեխնիկական միջոցներ, տեսուչները լիարժեք ապահովված չեն ժամանակակից տեխնիկական եւ տրանսպորտային միջոցներով: Համայնքային արոտավայրեր տանող ճանապարհների բացակայության արդյունքում օգտագործվում են արգելոցի տարածքները»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: