«Հրապարակ» թերթը գրում է. «Սեպտեմբերի 18-ին 33-ամյա Արսեն Մկոյանի սպանությունը կատարող անձը` «Ժագա» մականունով հեղինակությունը, փախուստի մեջ է: Ոստիկանության դանդաղկոտության պատճառով նա հասցրել է դուրս գալ Հայաստանից: Ըստ արեշցիների, այդ հանցագործությունը վաղուց էր հասունանում, եւ եթե ոստիկանությունը պատշաճ օպերատիվ աշխատանք տաներ, հնարավոր կլիներ այն կանխարգելել: Լավատեղյակները պնդում են, որ Ժագայի թիրախում միայն Արսենը չի եղել, նրա 2 ընկերները՝ եւս: Արսենին սպանելով, նա տեղում հայտարարել է, որ մյուսներին էլ է նույնը սպասվում: Ասում են՝ պատճառն այն է, որ այս 3-ը փորձել են «չանչել իրենց պապային»»:
Մանրամասները թերթի այսօրվա համարում: