ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար հայտարարված մրցույթը կասկածելի իրավիճակ է ստեղծում. «Հայկական ժամանակ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Նախօրեին, աշխատանքային օրվա ավարտին, երբ լրացել էր ՄԻԵԴ-ում ՀՀ դատավորի պաշտոնի համար հայտարարված մրցույթի հայտերի ընդունման վերջնաժամկետը, Արդարադատության նախարարությունից մեզ պաշտոնապես հայտնել էին, որ մրցույթի համար դիմել է 11 թեկնածու: Երեկ, սակայն, ԱՆ-ից հայտարարեցին, թե թեկնածուների թիվը 14 է:
Մեր հարցին` ի՞նչ է սա նշանակում, պարզաբանեցին, թե 3 հոգու մոտ փաստաթղթերի անճշտությունն է եղել, ինչը շտկել են ու կրկին դիմել: Սա, ինչպես նաև գաղտնիության այն քողը, որով պատվել է սույն մրցույթը, քանի որ չեն հրապարակվում մասնակիցների անունները, արդեն որոշակի կասկածելի իրավիճակ է ստեղծում»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս