ՀՅԴ-ն Սերժ Սարգսյանից պահանջել է հայ-թուրքական արձանագրություններից հետ կանչել հայկական կողմի ստորագրությունը. «Ժողովուրդ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Արդեն երկու օր է, ինչ հասարակական ու քաղաքական շրջանակներում քննարկում են ՄԱԿ գլխավոր ասամբլեայի 69-րդ նստաշրջանում հնչեցրած Սերժ Սարգսյանի խոսքերը եւ պետք է խոստովանել, որ այս անգամ քննադատելու տեղ Ս. Սարգսյանը քիչ ուներ: Բայց, այնուամենայնիվ, քանի դեռ կողմերը հանդես չեն եկել պարզաբանմամբ, մեկ հարց մնում է անպատասխան. ինչո՞ւ Ս. Սարգսյանը 5 տարի անց որոշեց խոսել հայ-թուրքական արձանագրություններում առկա նախապայմանների մասին, ինչը հերքվում է այսքան ժամանակ:
«Ժողովուրդ»-ին լուրեր հասան, որ Հայ Հեղափոխական Դաշնակցության բյուրոյի անդամները Ս. Սարգսյանին հասկացրել են, որ եթե ցանկանում է լարված իրավիճակներում ՀՅԴ-ի աջակցությունը ստանալ, ապա պետք է հայ-թուրքական արձանագրություններից հետ կանչի հայկական կողմի ստորագրությունը (որպեսզի Սփյուռքն էլի չբարկանա ՀՅԴ-ի վրա): Չի բացառվում, որ նաեւ այդ պատճառով Սերժ Սարգսյանն առայժմ խոսքերով «գրողի ծոցն» ուղարկեց դրանք: Այս լուրերը երեկ ՀՀԿ-ական պատգամավոր Սուքիաս Ավետիսյանը հրաժարվեց մեկնաբանել»:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:




Լրահոս