ԵՊՀ-ն նշեց իր հրատարակչության 90-ամյակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Հայկական տպագրության 500-ամյակի շրջանակներում մայիսի 2-ին նշվեց ԵՊՀ հրատարակչության 90  ամյակը: ԵՊՀ հրատարակչությունը Հայաստանի Հանրապետությունում գործող ամենահին հրատարակչությունն է, որն իր գործունեության ընթացքում տպագրել է ուսումնագիտական գրականություն:
“Մեր հրատարակչությունը մեծ ծառայություններ ունի գրքի տպագրության, տարածման առումով: Այնտեղ հրատարակվել են մի շարք բարձրարժեք հրատարակություններ”,- ասաց Արամ Սիմոնյանը: ԵՊՀ հրատարակչության տնօրեն Պերճ Ստեփանյանի խոսքով` ԵՊՀ հրատարակչությունը գործել է անընդմեջ` նույնիսկ Հայաստանի համար ամենածանր ժամանակաշրջաններում:
“Հպարտ եմ, որ 14  տարի ղեկավարել եմ այսպիսի հրատարակչություն: Մենք ծառայել ենք գիտությանն ու գրականությանը: Մեր խնդիրն է հրատարակչական գործը զարգացնել եւ ավելի առաջ տանել”,- ասաց նա: Հայաստանի Հանրապետության մշակույթի նախարար Հասմիկ Պողոսյանը   նախարարության պատվոգիր հանձնեց ԵՊՀ հրատարակչությանը: ԵՊՀ հրատարակչությունում լույս տեսած 130  հատոր արժեքավոր գրքերի լույս ընծայմանն  աջակցելու համար, ՀՀ մշակույթի եւ կրթության եւ գիտության նախարարության  ոսկե մեդալներ հանձնվեցին “Գալուստ Կյուլպենկյան” հիմնադրամի հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանին: Մատենադարանի տնօրինությունը  ,Սուրբ Մեսրոպ Մաշտոցե հուշամեդալով պարգեւատրեց Պերճ Ստեփանյանին, իսկ գրատպության մեջ ունեցած մեծ վաստակի համար`  Հակոբ Մեղապարտի հրատարակած հուշանվերային հրատարակությամբ պարգեւատրեց  “Գալուստ Կյուլպենկյան” հիմնադրամի հայկական բաժանմունքի տնօրեն Զավեն Եկավյանին:
ԵՊՀ հրատարակչությունն իր գործունեության ընթացքում հրատարակել է 5000 գիրք:




Լրահոս