Ընդդիմությունն այսօր հանրահավաք կանցկացնի Հրազդանում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ընդդիմության ներկայացուցիչներ ՀԱԿ-ի, ԲՀԿ-ի, և «Ժառանգության» հաջորդ համատեղ մարզային այցելությունը տեղի կունենա այսօր: Երեք ուժերի ներկայացուցիչները ժամը 17:00-ին կհավաքվեն Հրազդանում: Հանրահավաքը տեղի կունենա մարզպետարանին կից հրապարակում:

Հիշեցնենք, որ առաջին մարզային այցելությունը տեղի էր ունեցել երեկ: Նշված ուժերն այցելել էին Կոտայքի մարզի Աբովյան քաղաք, որտեղ նրանց բազմամարդ հրապարակում դիմավորել էին մեծ շուքով: Մարզային այցելություններն ընթանում են հոկտեմբերի 10-ի երևանյան հանրահավաքին ընդառաջ:




Լրահոս