Ո՞վ է իրականում արեշցի մարդասպան «Ժագան»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Լուրերը, թե վերջերս շատերի կողմից հայտնի դարձած «արեշցի Ժագան» քրեական հեղինակություն է, չափազանցված են:

Այսպիսի համոզմունք ունի քրեագետ Սերգեյ Գալոյանը, ում խոսքերով` «Ժագան» պարզապես մարդասպան է: Armlur.am-ի հետ զրույցում քրեագետը նշեց է, որ չի կարելի այսպես կոչված «Ժագայի» նմաններին քրեական հեղինակություն կամ, առավել ևս, «օրենքով գող» անվանել:

«Ժագան, ասում են` էն տղուն սպանողնա: Դա ի՞նչ կապ ունի կրիմինալ աշխարհի հետ: Ոչ մի կապ չունի: Մարդը մարդասպան է, ուրիշ` ոչինչ: Ժագայի մասին իմ գրքերում չեմ գրում, որովհետև ինքը շատ պստիկ մարդ է, որ ես իր մասին նույնիսկ երկու տողով նշեմ: Ծիծաղելի է իրեն հեղինակություն համարելը: Ամեն մարդասպանի նման կերպ կոչելն անլրջություն է»,- վստահաբար ասաց քրեագետ Ս. Գալոյանը:

Այդուհանդերձ, լուրեր են տարածվել, թե «Ժագան»` 38-ամյա Համլետ Քոսյանը, Հայաստանում մշտական բնակություն չի հաստատում. նա պարբերաբար Ռուսաստան է մեկնում, իսկ սեփական երկրում չմնալը բնորոշ է քրեական հեղինակություններին, մասնավորապես` հայերին:

Արդեն հայտնել էինք, որ «Հրապարակ» օրաթերթն այսօրվա իր համարում գրել էր, թե Արսեն Մկոյանի սպանությունը կատարող անձը` «Ժագա» մականունով հեղինակությունը, փախուստի մեջ է: Թերթի գնահատմամբ` ոստիկանության դանդաղկոտության պատճառով նա հասցրել է դուրս գալ Հայաստանից:

Ըստ արեշցիների, այդ հանցագործությունը վաղուց էր հասունանում, և եթե ոստիկանությունը պատշաճ օպերատիվ աշխատանք տաներ, հնարավոր կլիներ այն կանխարգելել: Լավատեղյակները պնդում են, որ «Ժագայի» թիրախում միայն Արսենը չի եղել, նրա 2 ընկերները՝ ևս: Արսենին սպանելով` նա տեղում հայտարարել է, որ մյուսներին էլ է նույնը սպասվում: Ասում են՝ պատճառն այն է, որ այս 3-ը փորձել են «չանչել իրենց պապային»:

Իսկ քննչական կոմիտեից Armlur.am-ը տեղեկացավ, որ Արսենի սպանության կասկածվող Համլետ Քոսյանը նախկինում դատված չի եղել: Տարիներ առաջ նրա նկատմամբ քրեական գործ է հարուցեվ ՀՀ ՔՕ 118 հոդվածի (ծեծ) հատկանիշներով: Ավելի ուշ տուժողի հետ հաշտվելու հիմքով գործը կարճվել է: Այս պահին նրա նկատմամբ հայտարարվել է հետախուզում:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 18-ին «Էրեբունի» բժշկական կենտրոնից ոստիկանության Էրեբունու բաժնում հաղորդում էր ստացվել, որ «որովայնի առաջնային պատի հրազենային վնասվածք» ախտորոշմամբ իրենց մոտ բուժօգնության է տեղափոխվել 1981 թ. ծնված Արսեն Մկոյանը:

Համլետ Քոսյանի նկատմամբ հայտարարվել է հետախուզում:




Լրահոս