Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզին սուր քննադատության է ենթարկել իրեն փոխարինած Ֆրանսուա Օլանդի գործունեությունը: Չնայած այն բանին, որ Սարկոզին առայժմ միայն հայտարարել է իր՝ «Ժողովրդական շարժման սատարման միավորում» կուսակցության նախագահի պաշտոնի համար պայքարելու մտադրության մասին, քննադատությունը գործող նախագահի և իշխող Սոցիալիստական կուսակցության հասցեին բավականին կոշտ է եղել: «2.5 տարի ես տխուր և լռելյալ հետևում էի մեր բոլոր արածների համակարգային ոչնչացմանը: Եվ ոչ այն պատճառով, որ դա վատ էր կամ չէր աշխատում, այլ միայն այն պատճառով, որ դա մենք էինք արել»,-ասել է նախկին նախագահը:
Ուրվագծելով իր քաղաքական ծրագիրը՝ Սարկոզին ընդգծել է, մասնավորապես, Ֆրանսիայի էներգետիկ դոկտրինի փոփոխությոան անհրաժեշտությունը: Նա արտահայտվել է գազի շերտաքարային հանքերի շահագործման օգտին, ինչն արգելված է Ֆրանսիայի օրենսդրությամբ:
Անդրադառնալով Ալժիրում իսլամիստ ծայրահեղականների կողմից ֆրանսիացի լեռնագնաց Էրվե Գուրդելի սպանությանը, նա խնդրել է հավաքին ներկա իր կողմնակիցներին մեկ րոպե լռությամբ հարգել նրա հիշատակը, և հայտարարել, որ կողմ է ֆրանսիական զորքերը «Իսլամական պետության» դեմ օգտագործելու գաղափարին, տեղեկացնում է ИТАР-ТАСС-ը: