
Այս գիշեր Տավուշի մարզի Դովեղ գյուղի մոտակայքում` հայ-ադրբեջանական զորքերի շփման գծում, կրկին խախտվել է հրադադարի ռեժիմը: Հայ դիրքապահների` իրավիճակին համապատասխան եւ համարժեք գործողությունների արդյունքում հակառակորդը ստիպված է եղել դադարեցնել իր գործողությունները: ՀՀ ՊՆ տեղեկատվության վարչությունից armlur.am-ին հայտնում են, որ հրադադարի ռեժիմի խախտման արդյունքում հայկական կողմից զոհեր եւ վիրավորներ չկան: