Ռուսաստանը տիեզերք է ուղարկել չորրորդ կնոջը (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բորտինժեներ Ելենա Սերովան դարձավ տիեզերք ուղարկված չորրորդ ռուսաստանցի կինը՝ Վալենտինա Տերեշկովայից (1963թ.), Սվետլանա Սավիցկայայից (1982թ. և 1984թ.) և Ելենա Կոնդակովայից (1994թ. և 1997թ.) հետո:

Ուրբաթ առավոտյան նա հաջողությամբ «վայրէջք» է կատարել Միջազգային տիեզերական կայանում:

«Սոյուզ-ՖԳ» տիեզերանավը հաջողությամբ մեկնարկ է վերցրել Ղազախստանի Բայկոնուր տիեզերակայանից, սակայն թռիչքից անմիջապես հետո խնդիր է առաջացել՝ առայժմ անհայտ պատճառով չի բացվել «Սոյուզի» արևային մարտկոցների պանելներից մեկը:

Չնայած դրան՝ միակցումը միջազգային տիեզերական կայանի հետ անցել է սովորական ռեժիմով:

Անձնակազմը տիեզերքում կմնա 170 օր. այդ ընթացքում նրանք պետք է 50 գիտական փորձ անցկացնեն:

Ելենա Սերովան 38 տարեկան է, ունի երկու բարձրագույն կրթություն: Տիեզերագնացների թիմում նա ընդգրկվել է 2006-ին, իսկ 2011-ից դարձել է տիեզերագնաց-փորձարկող. տեղեկացնում է BBC-ն:

140926042214_space_crew_624x351_epa




Լրահոս