Ազարենկոն այլևս չի խաղա

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թենիսիստուհի Վիկտորյա Ազարենկոն հայտարարել է, որ այս մրցաշրջանում այլևս խաղադաշտ դուրս չի գա: Ազարենկոն ցանկանում է հետևել իր առողջությանն ու ամբողջությամբ վերականգնվել:

Այս տարի նա ավելի շատ տանջվել է ցավերից, այլ ոչ թե խաղացել, բայց, ամեն դեպքում, նման որոշումն անսպասելի էր շատերի համար: Վիկտորիան այս մասին իր երկրպագուներին հայտնել է համացանցի էջի միջոցով:

«Ցավոք սրտի, ես այլևս այս տարի ելույթ չեմ ունենա մրցաշարերում: Այն ինձ համար բարդ է ստացվում: Այժմ ես ծրագրում եմ զբաղվել առողջությամբ և հասնել լիակատար վերականգնման, որպեսզի հաջող ելույթ ունենամ հաջորդ տարի», – նշել է նա:




Լրահոս